է NASDAQ OMX Armenia թեմյով բոլոր նորությունները

Oտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում

13.07.2016 10:45

Oտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Deutsche Börse Group-ի արժեթղթերի միջազգային կենտրոնական դեպոզիտարիան` Clearstream-ը, կնքել են ՀԿԴ-ում Clearstream-ի անվանատիրոջ հաշվի բացման պայմանագիր, հաղորդում է NASDAQ OMX Armenia բորսայի մամուլի ծառայությունը։

«Սկսած 2016թ.-ի հուլիսի 11-ից օտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում և վերազգային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսերում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նշված գործընթացում ՀԿԴ-ն կգործի որպես լոկալ պահառու, իսկ ՀՀ Կենտրոնական բանկը՝ որպես դրամական միջոցների թղթակցային բանկ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Oտարերկրյա ներդրողները կկարողանան հեշտացված կարգով ներդրումներ կատարել ՀՀ պետական պարտատոմսերում

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024