ԸՆԹԵՐՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ավելացման մասին օրինագիծ

19.05.2015 14:34

Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ավելացման մասին օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի ընդունել է օրինագիծ, որը ենթադրում է ֆիզիկական անձանց` ազգային արժույթով ավանդների երաշխավորման ավելացում մինչև 10 մլն դրամ, իսկ աևտարժույթով` մինչև 5 մլն դրամ։

Հայաստանի Կենտրոնական բանկն օրինագիծ է նախապատրաստել ֆիզիկական անձանց բանկային ավանդների ապահովագրության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որոնց համաձայն, առաջարկվում է ավելացնել դրամային ավանդի երաշխավորման չափը մինչև 10 մլն դրամ, իսկ արտարժութային ավանդներինը` 5 մլն դրամին համարժեք այսօր գործող, համապատասխանաբար, 4 մլն և 2 մլն դրամի դիմաց։

Եվ դրամով, և արտարժույթով ավանդների առկայության դեպքում առաջարկվում է հետևյալ կառուցվածքը` եթե դրամային ավանդը գերազանցում է 5 մլն դրամը, կերաշխավորվի միայն այդ գումարը։ Եթե դրամային ավանդը պակաս է 5 մլն դրամից, ապա ամբողջովին կերաշխավորվի, գումարած արժութային ավանդի այն մասը, որը ներկայացնում է դրամային ավանդի միջև տարբերությունը և 5 մլն դրամը։ Այսպիսով, ենթադրվում է երաշխավորված ավանդների ավելացում 2.5 անգամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ֆիզիկական անձանց ավանդների երաշխավորման ավելացման մասին օրինագիծ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024