Թանգարանային գիշեր թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

14.05.2018 21:35

Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնը միացել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպվող Թանգարանների միջազգային օր և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումներին, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Նշված միջոցառումները նվիրված են Հայաստանի առաջին հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

«Նշված միջոցառումների շրջանակում Կենտրոնում այցելուներին կներկայացվեն Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամների ստեղծման պատմությունը, Կենտրոնական բանկի թողարկած հուշադրամները՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին, Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին»,– նշվում է հաղորդման մեջ։ Միաժամանակ, այցելուները կարող են ծանոթանալ նաև Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը՝ հնագույն մետաղադրամներից մինչև ժամանակակից դրամանիշեր, հայկական դրամի պաշտպանական հատկանիշերին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի Կենտրոնական բանկը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024