ԹԱՏՐՈՆ թեմյով բոլոր նորությունները

ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտապաններն առավելություններ Երևանի մշակութային օջախներում

28.02.2013 10:44

ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտապաններն առավելություններ Երևանի մշակութային օջախներում

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Հայաստանում ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանները կստանան բացառիկ առավելություններ Երևանի մշակութային օջախներում, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, BOOM ENERGY Visa քարտապանները  Երևանի Մնջախաղի Պետական Թատրոնում 1 տոմս գնելիս կստանան  2 հրավիրատոմս հաջորդ 3 ներկայացումներից որևիցե մեկի համար, «Մհեր Մկրտչյան» Արտիստական Թատրոնում 2 տոմս գնելիս կստանան նույն ներկայացման ևս 1 հրավիրատոմս, ինչպես նաև Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան Դրամատիկական Թատրոնում ցանկացած տոմս կկարողանան ձեռք բերել 20 % զեղչով:

«Երևանի մշակութային օջախների հետ համագործակցելով` նպատակ ունենք ընդլայնել  BOOM ENERGY քարտի ընձեռած հնարավորությունների շրջանակը և նոր շունչ հաղորդել BOOM ENERGY քարտերի առավելությունների ծրագրին: Մշակութային օջախների, մասնավորապես, թատրոնների հետ համագործակցությունը, վստահ եմ,  մեծ արձագանք կգտնի մեր քարտապանների շրջանում: Համագործակցությունը շարունակական է լինելու  և առաջիկայում նախատեսում ենք ներգրավել նոր մշակութային օջախներ`  այս ձևով` մեր ուժերի ներածին չափով,  մասնակից լինելով Երևանում մշակութային կյանքի աշխուժացմանը»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ–ի  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտապաններն առավելություններ Երևանի մշակութային օջախներում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024