ԹԵԼՍԵԼ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները

06.02.2015 14:19

ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները, որն անցկացվել է 2014թ.-ի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի հաճախորդները ակցիայի ընթացքում, հաճախ կատարելով վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի 52 մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմինալների միջոցով, ստացել են հնարավորություն ոչ միայն ստանալու արագ սպասարկում, այլ նաև մասնակցելու նվերների խաղարկությանը:

Ակցիայի մասնակից հնարավոր էր դառնալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված Telcell վճարային տերմինալների միջոցով բանկի քարտային/բանկային/ավանդային հաշիվների համալրման և վարկերի մարման, Պետավտոտեսչության տուգանքների մարման, ավտոկայանատեղերի համար վճարման (Parking City), խմբավորված տեսքով կոմունալ վճարումների իրականացման պարագայում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունն ամփոփեցին «Հաջողակ վճարում» համատեղ ակցիայի արդյունքները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024