թողարկման ծավալ թեմյով բոլոր նորությունները

IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին

12.12.2018 13:01

IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. IDBank-ը դեկտեմբերի 12-ին իրականացնելու է 1-ին թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի մարում և արժեկտրոնային եկամուտների վճարում՝ սեփականատերերի ռեեստրում գրանցված իրավաբանական և ֆիզիկական անձանց բանկային հաշիվներին անկանխիկ փոխանցումների միջոցով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի 1-ին թողարկման պարտատոմսերի թողարկման ծավալը 5մլն ԱՄՆ դոլար էր, ժամկետայնությունը՝ 24 ամիս։ Արժեկտրոնների վճարումը կատարվում էր կիսամյակային պարբերականությամբ։

Նշվում է, որ IDBank-ը նոյեմբերի 22-ին թողարկել է իր 6-րդ տրանշի պարտատոմսերը, որոնց արժեկտրոնների վճարումը հաճախորդների խնդրանքով իրականացվելու է 3-ամյսա պարբերականությամբ։ 6-րդ թողարկման պարտատոմսերի ժամկետայնությունը 2 տարի 3 ամիս է, իսկ արժեկտրոնի տոկոսադրույքը՝ տարեկան 5,25%։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on IDBank-ը հայտարարում է 1-ին թողարկման պարտատոմսերի մարման մասին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024