թվային հարթակ թեմյով բոլոր նորությունները

ԱԶԲ–ն Հայաստանին կտրամադրի 1,3 մլն դոլարի աջակցություն թվային հարթակի ստեղծման համար, այն կօգնի կատարելագործել հողային ռեսուրսների կառավարումը

13.04.2021 14:51

ԱԶԲ–ն Հայաստանին կտրամադրի 1,3 մլն դոլարի աջակցություն թվային հարթակի ստեղծման համար, այն կօգնի կատարելագործել հողային ռեսուրսների կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./ԱՌԿԱ/. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է 1.3 միլիոն ԱՄՆ դոլարի տեխնիկական աջակցություն (ՏԱ), որն ուղղված է սատարելու Հայաստանի Հանրապետությանը՝ հողի սեփականության և այլ աշխարհագրական ստանդարտացված տվյալների կառավարման և պահպանման թվային հարթակի մշակման գործում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

ՏԱ-ի շրջանակներում միջազգային փորձագետները կսատարեն ՀՀ կառավարությանը՝ աշխարհատարածական տվյալների հարթակի մշակման գործում, որը կծառայի ամբողջ երկրում հողօգտագործման և գույքի սեփականության, ինչպես նաև այլ կադաստրային տվյալների մասին տեղեկությունների պահպանմանը, ինտեգրմանը և կառավարմանը։ ։ Համաշխարհային լավագույն փորձի կիրառմամբ՝ ՏԱ-ն նաև կօգնի մշակել տարածական տվյալների հավաքման և համօգտագործման գործողությունները կանոնակարգելու չափորոշիչները՝ ապահովելով այս տեղեկությունների դյուրին հասանելիությունը կենտրոնական և տեղական կառավարման մարմինների համար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԶԲ–ն Հայաստանին կտրամադրի 1,3 մլն դոլարի աջակցություն թվային հարթակի ստեղծման համար, այն կօգնի կատարելագործել հողային ռեսուրսների կառավարումը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024