թվային տրանսֆորմացիա թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և SAP–ը բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին

28.03.2018 19:30

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և SAP–ը բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և կորպորատիվ բիզնես լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, պայմանագրի համաձայն, բանկը SAP-ի կողմից ստեղծված ժամանակակից լուծումների կիրառման միջոցով  կիրականացնի բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիա։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ բանկը էականորեն կկրճատի մեկ հաճախորդի միջին սպասարկման ժամանակահատվածը, կկարողանա յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, իսկ բանկի կառավարման համակարգը կհասցվի որակապես ավելի բարձր մակարդակի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և SAP–ը բանկի ամբողջական թվային տրանսֆորմացիայի վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024