թվայնացված մասնաճյուղ թեմյով բոլոր նորությունները

Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

03.09.2018 19:19

Գործարկվել է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Երևանի Ծարավ Աղբյուրի 55/15  հասցեում գործարկել է «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նոր, թվայնացված մասնաճյուղում հաճախորդները կարող են ինքնուրույն գրանցվել ACBA Online և ACBA Mobile անվճար համակարգերում, իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ ստանալ օնլայն խորհրդատվություն։ Գումարի կանխիկացման ու արտարժույթի փոխարկման սարքերը հասանելի են  24/7 ռեժիմով:

«Մասնաճյուղում ինքնասպասարկման միջոցով իրականացնելու ենք մանրածախ սպասարկմանն ուղղված բոլոր գործարքները։ Քայլ առ քայլ նորագույն տեխնոլոգիաներով հաճախորդներին մոտեցնում ենք ամբողջական ինքնասպասարկման։  Բիզնեսի թվայնացումը բանկի համար գերակա ուղղություն է: «Նոր Ավան» մասնաճյուղի տեղը պատահական չենք ընտրել՝ այս թաղամասում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում. համոզված ենք, որ նրանց համար մեր մոտեցումները առավել հոգեհարազատ են։ «Նոր Ավան»-ի փորձը կիրառելու ենք նաև մեր մյուս մասնաճյուղերում», - իր խոսքում նշեց Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գործարկվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Նոր Ավան» թվայնացված մասնաճյուղը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024