ԹՐԵՅԴԻՆԳ թեմյով բոլոր նորությունները

Արժութային թրեյդինգը զարգացման լավ հեռանկարներ ունի Հայաստանում. փորձագետ

25.11.2010 16:53

Արժութային թրեյդինգը զարգացման լավ հեռանկարներ ունի Հայաստանում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի աժութային թրեյդինգի շուկան զարգացման լավ հեռանկարներ ունի, կարծում է FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը։

«Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր գործունեությունը Հայաստանում։ Կարծում եմ, որ թրեյդինգի շուկան Հայաստանում զարգացման լավ հեռանկարներ ունի, և հաջորդ տարի զարգացման միտումները կաճեն»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Վերդյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Ըստ նրա՝ FOREX CLUB-ի 10 տարվա գործունեության ընթացքում Հայաստանում ընկերության սեմինարներին է այցելել ավելի քան 10 հազար մարդ, իսկ արժութային թրեյդինգով զբաղվում է շուրջ հազար մարդ։ Ինչպես նշեց նա, Հայաստանի արժութային թրեյդերները FOREX CLUB համակարգում առավել հաջողվածներից են։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արժութային թրեյդինգը զարգացման լավ հեռանկարներ ունի Հայաստանում. փորձագետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024