ԹՐԵՅՆԻՆԳ թեմյով բոլոր նորությունները

Business & Finance Consulting-ը թրեյնինգներ է անցկացրել Առէլսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի վարկային մասնագետների համար

21.04.2011 15:58

Business & Finance Consulting-ը թրեյնինգներ է անցկացրել Առէլսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի վարկային մասնագետների համար

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Business & Finance Consulting շվեյցարական քոնսալթինգային ընկերությունը թրեյնինգներ է անցկացրել «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի համար։

Ինչպես չորեքշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից, ուսուցման և վարկային անձնակազմի պատրաստման ծրագրով դիպլոմների հանձնման արարողությունն անցկացվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ում։

Հաղորդագրության համաձայն՝ տվյալ նախագծի նպատակն է «Business & Finance»  ընկերության կողմից խորհրդատվական ծառայությունների մատուցումը, որոնք նպատակաուղղված են Առէկսիմբանկում փոքր և միջին բիզնեսի վարկավորման զարգացմանը: Սեմինարները անցկացվել են երկու մոդուլներով` «ՓՄՁ-ների վարկավորման հիմունքներ», որոնց ընթացքում բանկի մասնագետները ծանոթացել են միջազգային փորձում ընդունված վարկավորման հիմնական հասկացություններին, ինչպես նաև ՓՄՁ-ների ֆինանսավորման ոլորտում տարբեր մոտեցումներին: Տեսական մոդուլի ավարտից անմիջապես հետո վարկային մասնագետները անցան ՓՄՁ-ների վարկավորման երկշաբաթյա պրակտիկա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Business & Finance Consulting-ը թրեյնինգներ է անցկացրել Առէլսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի վարկային մասնագետների համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024