12.05.2016 12:56
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. «Իմ ֆինասների ամիս - 2016» ծրագրի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցները այցելել են «ԱՅԲ» ավագ դպրոցը, որտեղ բարձր դասարանցիների մոտ բաց դաս են անցկացրել «Հայաստանի ֆինանսական համակարգը» թեմայով, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում Բանկի աշխատակիցները աշակերտական լսարանին ծանոթացրել են Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, նրա հիմնական ինստիտուտների և դրանց գործառույթների հետ: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բանկային ոլորտին, մանրամասն նկարագրվել են բանկերի կողմից մատուցվող ծառայությունները և դրանց առանձնահատկությունները: ԱՅԲ-ի աշակետներին թեման չափազանց հետաքրքրեց և հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների ձևաչափով:
Առէկսիմբանկի Աշխատակազմի զարգացման բաժնի ղեկավար Գայանե Մաթևոսյանի խոսքերով, «ԱՅԲ» դպրոցում բաց դասը հանրապետության դասավանդողների և աշակերտների համար «Իմ ֆինասների ամիս - 2016» ամենամյա ծրագրի շրջանակում տեղի ունեցող մեր վերջին հանդիպումներն էին:
Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցները բաց դաս են անցկացրել Երևանի «ԱՅԲ» դպրոցում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ