ԻՆԳՈ թեմյով բոլոր նորությունները

«ԻՆԳՈ Արմենիայի» եկամուտն ինը ամիսների ընթացքում գերազանցել է 396 միլիոն դրամը

27.11.2009 13:25

«ԻՆԳՈ Արմենիայի» եկամուտն ինը ամիսների ընթացքում գերազանցել է 396 միլիոն դրամը

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության եկամուտը 2009 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 396,3 միլիոն դրամ, ինչը 50 տոկոսով ավելի է 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, տեղեկացրեց ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:

«2009 թ.-ի ինը ամիսների ընթացքում պարգևատրումների հավաքագրումը կազմել է 1 միլիարդ 241 միլիոն դրամ, իսկ եկամուտը հասել է 396,3 միլիոն դրամի: Այսպիսով՝ ընկերությունը հավաքել է ապահովագրական պարգևներ 20 տոկոսով պակաս, քան 2008 թ.-ին, սակայն միաժամանակ մեր եկամուտն ավելացել է 50 տոկոսով:

Դա բացատրվում է 2009 թ.-ի առաջին եռամսյակում դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի տատանմամբ», - տեղեկացրեց Ալթունյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Ապահովագրական շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on «ԻՆԳՈ Արմենիայի» եկամուտն ինը ամիսների ընթացքում գերազանցել է 396 միլիոն դրամը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024