Ինեկոբանկի թեմյով բոլոր նորությունները

Ինեկոբանկի և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվել է նոր վարկային պայմանագիր

18.10.2017 15:07

Ինեկոբանկի և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվել է նոր վարկային պայմանագիր

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկի և «FMO» Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվեց մինչև 25 մլն. ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագիր՝ ՓՄՁ ոլորտում վարկավորում իրականացնելու նպատակով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Այս նոր պայմանագիրը հանդիսանում է մեր բանկի ռազմավարության մի մասը, որի շնորհիվ մենք կառաջարկենք մեր հաճախորդներին հավելյալ հնարավորություններ ընդլայնելու վերջիններիս կարողությունները Հայաստանի ՓՄՁ ոլորտում», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադևոսյանը:

«Ինեկոբանկը, համագործակցելով ավելի քան 30 միջազգային ֆինանսական կառույցների և միկրոֆինանսական հիմնադրամների հետ, 2017 թվականի սկզբից ստորագրել է 52 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային պայմանագրեր և նախատեսում է մինչև տարեվերջ ներգրավել հավելյալ մինչև 15 մլն. ԱՄՆ դոլարի վարկ», – հայտնում են բանկից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ինեկոբանկի և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջև ստորագրվել է նոր վարկային պայմանագիր

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024