ԻՆԵԿՈՄՈԲԱՅԼ թեմյով բոլոր նորությունները

Ինեկոբանկը գործարկել է ԻնեկոՄոբայլ նոր հավելվածը

15.10.2015 18:59

Ինեկոբանկը գործարկել է ԻնեկոՄոբայլ նոր հավելվածը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գործարկել է բանկային ծառայությունների հեռահար կառավարման նոր գործիք` ԻնեկոՄոբայլ հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով աշխարհի ցանկացած կետից շուրջօրյա կառավարել հաշիվները, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այս հավելվածի օգնությամբ բանկի հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ ՀՀ դրամով և արտարժույթով, դիտել արտարժույթի փոխարժեքը, օգտվել փոխարժեքի հաշվիչից, կատարել արտարժույթի փոխանակում, կատարել վարկի մարում, կատարել ավանդի համալրում, կատարել կոմունալ և այլ վճարումներ (ուսման վարձ, վարչական ակտ և այլն), դիտել վարկերի և ավանդների մանրամասները, դիտել կատարված գործառնությունները, դիտել մոտ գտնվող մասնաճյուղերի և բանկոմատների ցանցը։

Բացի այդ, բանկը ԻնեկոՄոբայլ հավելվածում ներդրել է նաև ԻնեկոԸնկեր գործառույթը, որի օգնությամբ կարելի է մուտքագրել Ինեկոբանկում հաշիվ ունեցող ընկերոջ հեռախոսահամարը կամ էլ.փոստը և փոխանցել նրան գումար:
«ԻնեկոՄոբայլ հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող ԻնեկոՕնլայն համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ինեկոբանկը գործարկել է ԻնեկոՄոբայլ նոր հավելվածը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024