ԻՆԿԵՈԲԱՆԿ թեմյով բոլոր նորությունները

Ինեկոբանկը հայտարարել է փոքր և միջին բիզնեսի աջակցության ակցիայի մասին

15.10.2010 14:10

Ինեկոբանկը հայտարարել է փոքր և միջին բիզնեսի աջակցության ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինեկոբանկը փոքր և միջին բիզնեսի աջակցության եռամսյա ակցիայի շրջանակներում կրճատել է վարկերի տոկոսադրույքները՝ նախկին 12 տոկոսոից մինչև 9,5 տոկոս տարեկան, ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի համաձայն՝ վարկերի գումարը սկսվում է 100 հազ. ԱՄՆ դոլարից կամ 80 հազար եվրոյից, իսկ ժամկետները տատանվում են 3-12 ամիսների սահմաններում։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ակցիան կտևի մինչև 2011թ.-ի հունվարի 1-ը։Բացի այդ, Ինեկոբանկը հայտնել է «Ապառիկ+»  տարեկան սպասարկման քարտերի 50 տոկոս նվազման մասին։ Առաջին տարվա ընթացքում տվյալ քարտի սպասարկումն այժմ 1500 դրամ կկազմի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ինեկոբանկը հայտարարել է փոքր և միջին բիզնեսի աջակցության ակցիայի մասին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024