ինստիտուտ թեմյով բոլոր նորությունները

Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը. ՀԲՄ

18.07.2020 00:52

Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի./ԱՌԿԱ/. Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն անհամաչափ են ու հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը, նշվում է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի հայտարարության մեջ, որն արվել է առաջարկված օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ։

Վերջերս Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից Ազգային ժողովում նեկայացվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ Նախագիծ)՝ երաշխավորության ինստիտուտի կարգավորումների վերաբերյալ, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է: Նախագիծն անդրադառնում է պարտատիրոջ ու երաշխավորի միջև հարաբերություններին. մասնավորապես՝ իմպերատիվ արգելվում է երաշխավորների լայն շրջանակի համապարտ պատասխանատվության ինստիտուտը և կիրառվում է սուբսիդիար պատասխանատվություն, երբ ենթարդվում է, որ բանկը կարող է երաշխավորից ակնկալել վճարումներ այն դեպքում, երբ սպառվել են պարտապանից գումարը գանձելու բոլոր հնարավոր միջոցները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Վարկավորման երաշխավորության ինստիտուտի օրենսդրական փոփոխություններն հարվածում են հաճախորդների վարկավորման հասանելիությանը. ՀԲՄ

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024