ԻՆՏԵԳՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը 2008թ.–ից ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով առաջատարների եռյակում է. ԵԶԲ

01.04.2014 12:10

Հայաստանը 2008թ.–ից ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով առաջատարների եռյակում է. ԵԶԲ

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով Տաջիկստանի և Ղրղըզստանի հետ առաջատարների եռյակում է 2008 թվականից, այդ մասին ասվում է Զարգացման եվրասիական բանկի «ԵԶԲ եվրասիական ինտեգրման ինդիկատորների համակարգ» (ԵԻԻՀ) հետազոտությունում։

Միաժամանակ, ինչպես կարծում են հետազոտության հեղինակները, Տաջիկստանը, որն առաջատար դիրք էր զբաղեցնում 2002-ի թվականներին, 2009-2012 թվականներին նվազեցրել է ինտեգրման մակարդակը։ Վերջին չորս տարիներին սեփական ինտեգրման մակարդակն ԱՊՀ տարածքաշրջանում բարձրացրել են Վրաստանն ու Ադրբեջանը։

ԱՊՀ տարածաշրջանում ինտեգրման առանձին ասպեկտներով (ՀՆԱ և բնակչության վերաբերյալ ցուցանիշներում) առաջատար է Բելառուսը (առևտուր), Ղրղըզստան (էներգետիկա), Տաջիկստանը (աշխատանքային միգրացիա և գյուղատնտեսություն) և Թուրքմենստանը (կրթություն)։ Սակայն դա բացատրվում է ՀՆԱ համեմատաբար փոքր ծավալով և այդ երկրների բնակչության թվով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանը 2008թ.–ից ԱՊՀ երկրների հետ ինտեգրվելու ընդհանուր մակարդակով առաջատարների եռյակում է. ԵԶԲ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024