ինտելեկտուալ խաղ թեմյով բոլոր նորությունները

«Ամերիաբանկը» ճանաչվել է Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթող

25.09.2017 14:28

«Ամերիաբանկը» ճանաչվել է Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթող

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Երևանում անցկացվեց ՀՀ ֆինանսական կազմակերպությունների շրջանում ինտելեկտուալ խաղերի ավանդական երրորդ փառատոնը։

Փառատոնի հաղթող ճանաչվեց «Ամերիաբանկի» թիմը, որը «Բրեյն ռինգի» եզրափակչում պարտության մատնեց «HSBC Armenia» բանկի թիմին։ Երրորդ տեղում են «ՎՏԲ–Հայաստանի» գիտակները, ովքեր վճռորոշ պայքարում հաղթանակը կորզեցին «Ռոսգոսստրախ–Հայաստան» թիմից։

Պատրաստվածության բարձր մակարդակ ցուցադրեցին նաև «Art-Lar Finance and Accounting»–ի և «ACBA Leasing» ընկերության թիմերի ներկայացուցիչները։ Փառատոնի լավագույն գիտակ ճանաչվեց «Art-Lar Finance and Accounting»–ի մասնակից Հայկազ Մելքումյանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Ամերիաբանկը» ճանաչվել է Երևանում ֆինանսական կազմակերպությունների շրջանում անցկացված ինտելեկտուալ խաղերի III փառատոնի հաղթող

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024