ԻՆՏԵՐՎԵՆՑԻԱ թեմյով բոլոր նորությունները

ԿԲ-ն դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով դոլարային ինտերվենցիա է իրականացրել. թերթ

05.03.2013 12:23

ԿԲ-ն դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով դոլարային ինտերվենցիա է իրականացրել. թերթ

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Նախօրեին ՀՀ ֆոնդային բորսայում մեկ դոլարի միջին կշռված գինը գործարքների ընթացքում կազմել է 411 դրամ 42 լումա, բայց փակման գինը՝ 410 դրամ 75 լումա: Կարելի է պնդել, որ ՀՀ կենտրոնական բանկը միջամտություն է իրականացրել, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Խնդիրն այն է, որ գործարքների ծավալը բավականին մեծ է եղել՝ մոտ 16 միլիոն դոլար: Սա անհամեմատ մեծ է վերջին շրջանում բորսայում իրականացվող օրական գործարքների միջին ծավալից, ինչն էլ հիմնավոր է դարձնում պնդումները, որ ՀՀ Կենտրոնական բանկը՝ դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով, դոլարային ինտերվենցիա է իրականացրել: Սա պայմանավորված է նրանով, որ ներքին շուկայում արտարժույթի նկատմամբ խոշոր պահանջարկ է առաջացել: Սա իր հերթին կարող է պայմանավորված լինել երկու գործոնով՝ կամ արձանագրվել է արտարժույթի մեծ արտահոսք, կամ ինչ-ինչ պատճառներով նվազել է արտարժույթի ներհոսքը»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:-0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԿԲ-ն դրամի կտրուկ արժեզրկումը կանխելու նպատակով դոլարային ինտերվենցիա է իրականացրել. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024