* ԻՏԱԼԻԱ * ՀՆԱ * թեմյով բոլոր նորությունները

Իտալիայի ՀՆԱ աճը 2011 թվականին դանդաղել է մինչև 0,4 տոկոս՝ նախորդ տարվա 1,8 տոկոսի համեմատ

02.03.2012 16:51

Իտալիայի ՀՆԱ աճը 2011 թվականին դանդաղել է մինչև 0,4 տոկոս՝ նախորդ տարվա 1,8 տոկոսի համեմատ

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի.  /ԱՌԿԱ/. Իտալիայի ՀՆԱ աճը նախորդ տարվա 1,8 տոկոսից նվազել է մինչև 0,4 տոկոս, միաժամանակ պետական պարտքը կազմել է ՀՆԱ 120,1 տոկոս, վկայում են երկրի Istat վիճակագրական ազգային ինստիտուտի տվյալները:

2010 թվականին Իտալիայի պետպարտքի ծավալը կազմում էր 118,7 ՀՆԱ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կազմակերպության տվյալներով, նախորդ տարի երկրի բյուջեի պակասուրդը կրճատվել է մինչև ՀՆԱ 3,9 տոկոս՝ 2010 թվականի ՀՆԱ 4,6 տոկոսի դիմաց:

Հրապարակված տվյալները dailyFX.com տեղեկատվական-վերլուծական ինտերնետ-պորտալի կողմից հարցման մասնակցած վերլուծաբանների կանխատեսումներից դրական են: Նրանք ակնկալում էին, որ Իտալիայի ՀՆԱ աճը 2011 թվականին կկազմի 0,3 տոկոս, իսկ պակասուրդը կլինի ՀՆԱ 4 տոկոսի մակարդակում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Իտալիայի ՀՆԱ աճը 2011 թվականին դանդաղել է մինչև 0,4 տոկոս՝ նախորդ տարվա 1,8 տոկոսի համեմատ

Բանալի բառեր:

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024