ԻՐԵՆ թեմյով բոլոր նորությունները

Դոլարն էժանանում է իենի նկատմամբ ԱՄՆ–ից ստացվող վիճակագրության ֆոնին

27.11.2014 11:00

Դոլարն էժանանում է իենի նկատմամբ ԱՄՆ–ից ստացվող վիճակագրության ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի դոլարի փոխարժեքը նվազում է իենի նկատմամբ` կապված ԱՄՆ–ի գործազրկության նպաստի առաջնային հայտերի անսպասելի ավելացման հետ, վկայում են առուվաճառքի տվյալները։

Մոսկվայի ժամանակով ժամը 08։58–ին դոլարի ցուցիչը (ԱՄՆ–ի հիմնական առևտրային գործընկեր երկրների վեց արտարժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքը) նվազել է 0,03 տոկոսով` հասնելով 87,65 կետի։ Իենի նկատմամբ դոլարի փոխարժեքը նվազում է` նախորդ նստաշրջանի փակման ժամանակ գրանցված 117,74 իենից հասնելով 117,33 իենի։ Դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքը նվազում ` 1,2506 դոլարից հասնելով 1,2504 դոլարի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Չորեքշաբթի ԱՄՆ աշխատանքի նախարարությունը տեղեկացրել է նոյեմբերի 22–ին ավարտված շաբաթվա ընթացքում գործազրկության նպաստի առաջնային հայտերի թվի անսպասելի ավելացման մասին, նախորդ շաբաթվա ցուցանիշի համեմատ` հայտերի թիվն ավելացել է 21 հազարով` հասնելով 313 հազարի։ Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ցուցանիշը կնվազի մինչև 288 հազար։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Դոլարն էժանանում է իենի նկատմամբ ԱՄՆ–ից ստացվող վիճակագրության ֆոնին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024