«Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակ թեմյով բոլոր նորությունները

Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

16.07.2018 15:08

Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./ԱՌԿԱ/. Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի համար կարևորագույն գործընկերներից մեկի՝ Mastercard-ի կողմից շնորհված այս մրցանակը: Այն վկայում է Բանկի Թիմի կողմից անկանխիկ գործարքների խթանման նպատակով մշակված և իրականացված մարքեթինգային ակցիաների բարձր արդյունավետության մասին»,- նշել են Բանկից:

«Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել 2017-2018թթ Mastercard-ի հետ համատեղ իրականացված «Վճարեք Mastercard-ով ընտանիքով և անցկացրեք Ամանորը Դուբայում» , ֆուտբոլային կարևորագույն իրադարձության՝ UEFA Չեմպիոնների Լիգայի խաղերի ընթացքում իրականացված «Հանդիպեք չեմպիոններին» երկարաժամկետ ակցիաների, ինչպես նաև այլ մարքեթինգային արշավների համար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Mastercard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024