լավագույն ուսանող թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

09.08.2018 16:10

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում նախատեսում է կրթության ոլորտում անցկացնել հերթական բարեգործական նախագիծը, որը նպատակաուղղված է պետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին մոտիվացնել ուսման մեջ ավելի բարձր ցուցանիշների ցուցաբերմանը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2018թ. ուսումնական տարվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսման վարձի ողջ չափով անվանական կրթաթոշակ կտրամադրի Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի «Կառավարում» մասնագիտությամբ սովորող 4-րդ կուրսի ուսանողին, ով ուսումնառության նախկին տարիներին ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Այսպիսով, համալսարանի մեկ ուսանող հնարավորություն կստանա անվճար ուսանելու ողջ ուսումնական տարվա ընթաքում:

Ի լրումն անվանական կրթաթոշակի՝ Թումանյանի անվան Վանաձորի Պետական Համալսարանի լավագույն ուսանողին հնարավորություն կընձեռնվի համալսարանն ավարտելուց հետո անցնել պրակտիկա ՎՏԲ-Հայաստան Բանկում, որի արդյունքների հիման վրա համապատասխան թափուր աշխատատեղերի առկայության դեպքում առաջնահերթության սկզբունքով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում անցնել նաև հիմնական աշխատանքի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ Վանաձորի Պետական համալսարանի լավագույն ուսանողի համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024