ԼԵՀԱՍՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

23.04.2013 16:43

Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լեհաստանի կառավարությունը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել, երեքշաբթի տնտեսական համագործակցության հայ–լեհական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքում կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց Լեհաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տոմաշ Տոմչիկևիչը։

«Մենք պատրաստ ենք մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով ներդրումային վարկ տրամադրել ներդրումային ենթակառուցվածքների բարելավման համար, սակայն ոչ առևտրային նպատակների համար։ Մենք ևս մեկ վարկ ենք առաջարկում Լեհաստանից ապրանքներ գնելու համար»,– ասաց Տոմչիկևիչը` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին ։

Ըստ նրա` հայկական կողմից տվյալ առաջարկի հարցում շահագրգռվածություն ցուցաբերելու դեպքում լեհական կողմը Հայաստանի կառավարության պաշտոնական դիմումն է ակնկալում` որպես փոխառու։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Լեհաստանը պատրաստ է Հայաստանին մի քանի տասնյակ միլիոն եվրոյի չափով վարկ տրամադրել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024