ԼԻՍՏԻՆԳ թեմյով բոլոր նորությունները

ՄՖԿ 2 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերն անցան NASDAQ OMX Արմենիա բորսայի ցուցակումը

13.02.2014 20:08

ՄՖԿ 2 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերն անցան NASDAQ OMX Արմենիա բորսայի ցուցակումը

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան ցուցակեց Միջազգային ֆինանսական կորպորացիայի` ՀՀ դրամով արտահայտված 2 մլն դրամի պարտատոմսերը, ընգդրկելով հիմնական Abond ցուցակում, հաղորդում է բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` ՄՖԿ-ի պարտատոմսերի 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով այս թողարկումը ներառում է 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով 200,000 անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերը շրջանառվելու են Բորսայում IFCCB1 հապավմամբ, ինչպես նաև թույլատրվելու են հասցեական գործարքների և ՌԵՊՈ հարթակին:

«ՄՖԿ-ն Հայաստանի իրական և բանկային հատվածները ֆինանսավոր կարևոր կառույցներից է և իր պարտատոմսերը այժմ ընդգրկվում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի հիմնական Abond ցուցակում: Այս ցուցակումը  շատ կարևոր է նոր գործիքների ներդրման և Հայաստանի կապիտալի շուկայում ներդրումային գործիքների դիվերսիֆիկացման տեսանկյունից:» , - նշել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՄՖԿ 2 մլրդ դրամ ծավալով դրամային պարտատոմսերն անցան NASDAQ OMX Արմենիա բորսայի ցուցակումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024