ԼԻՎՇԻՑ թեմյով բոլոր նորությունները

Մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, «Ռուսալի» թոփ–մենեջեր Ալեքսանդր Լիվշիցը

26.04.2013 19:01

Մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, «Ռուսալի» թոփ–մենեջեր Ալեքսանդր Լիվշիցը

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ուրբաթ` ապրիլի 26–ին, 67 տարեկան հասակում սրտի սուր անբավարարությունից մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, ՌԴ նախկին վարչապետ և ֆինանսների նախարար, «Ռուսալ» ՀԸ միջազգային և հատուկ նախագծերի տնօրեն Ալեքսանդր Լիվշիցը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Լիվշիցը ծնվել է 1946թ.–ին։ 1971թ.–ին ավարտել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողտնտեսության ինստիտուտը։ Նա տնտեսական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր։

«Ռուսալում» Լիվշիցն աշխատել է 2001թ.–ից։ Մինչ այդ 2000–2001թթ.–ին զբաղեցրել է ««Ռուսական վարկ» Բանկ» ԲԲԸ վարչության նախագահի պաշտոնը`միաժամանակ լինելով Բրյուսելի բանկային միջազգային ակումբի նախագահը։ 1999–2000թթ.–ին զբաղեցրել է «Մեծ ութնյակի» գործերով ՌԴ նախագահի ներկայացուցչի և նախարարի, 1997–1998թթ.–ին` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Մահացել է առաջատար ռուս տնտեսագետ, «Ռուսալի» թոփ–մենեջեր Ալեքսանդր Լիվշիցը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024