ԼԻՏՎԱ թեմյով բոլոր նորությունները

Լիտվայի կառավարությունը սպասում է եվրագոտուն անդամակցելու որոշմանը

17.12.2013 14:21

Լիտվայի կառավարությունը սպասում է եվրագոտուն անդամակցելու որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լիտվան դիմել է Եվրահանձնաժողովին և ԵԿԲ–ին երկրի` եվրագոտուն միանալու հնարավորության որոշման ընդունումն արագացնելու խնդրանքով, որպեսզի հնարավոր լինի խուսափել այդ հարցի հետաձգումից Եվրախորհրդարանի ընտրությունների կապակցությամբ, երեքշաբթի հայտնում է  Verslo zinios («Վյարսլո ժինիոս») թերթի ինտերնետային տարբերակը` վկայաբերելով երկրի վարչապետ Ալգիրդաս Բուտկյավիչուսին։

Լիտվան հույս ունի միանալ եվրագոտուն 2015 թվականին, դրա համար այն պետք է համապատասխանի Մաաստրիխտի սկզբունքներին, որոնց կարևորագույն պայմաններից մեկը երկրի` ՀՆԱ 3 տոկոսը չգերազանցող պետբյուջեի պակասուրդն է, իսկ պետպարտքը չի կարող տարեկան ՀՆԱ 60 տոկոսից շատ կազմի։

«Վիլնյուսը կխնդրի Եվրահանձնաժողովին և Եվրոպայի կենտրոնական բանկին մի փոքր ավելի շուտ որոշում կայացնել Լիտվան եվրագոտի տանելու հնարավորության վերաբերյալ»,– վարչապետի խոսքն է մեջբերում Verslo zinios–ը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Լիտվայի կառավարությունը սպասում է եվրագոտուն անդամակցելու որոշմանը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024