ԼՅՈՒԻՍ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ին կարող է 2% կազմել

12.02.2010 18:09

Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ին կարող է 2% կազմել

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Տնտեսական աճը Հայաստանում 2010 թվականին կարող է մի քանի անգամ գերազանցել կառավարության կանխատեսած ցուցանիշը (1,2%)՝ հասնելով 2 տոկոսի, հայտարարել է Երևան ժամանած Արտարժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության ղեկավար Մարկ Լյուիսը «Կապիտալ» թերթին տված հարցազրույցում։

Լյուիսը նշել է նաև, որ Հայաստանի կառավարության կանխատեսումը՝ ՀՆԱ աճի վերաբերյալ, իսկապես իրատեսական է համարում։ ԱՄՀ-ի «Համաշխարհային և տարածաշրջանային աճի հեռանկարներ» (Prospects for the Global and Regional Economy) նոր զեկույցի համաձայն, 2010 թվականին կանխատեսվում է համաշխարհային ՀՆԱ-ի 3.9% և 2011թ.՝ 4.3% աճ:

Միաժամանակ, ինչպես նշեց ԱՄՀ առաքելության ղեկավարը, նախնական սղաճը Հայաստանում 2010թ. համար կանխատեսված է 6.8% մակարդակով։ «Սակայն մենք տակավին աշխատում ենք այդ կանխատեսման վրա, և այժմ դեռ վաղ է հստակ ասել, թե ինչքան կլինի գնաճը»,- ասաց Լյուիսը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում ՀՆԱ աճը 2010-ին կարող է 2% կազմել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանի ֆինանսական շուկան պետք է զարգանա. ԱՄՀ

12.02.2010 18:06

Հայաստանի ֆինանսական շուկան պետք է զարգանա. ԱՄՀ

Հայաստանի ֆինանսական շուկան պետք է զարգանա, հայտարարեց Երևան ժամանած Արտարժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության ղեկավար Մարկ Լյուիսը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի ֆինանսական շուկան պետք է զարգանա. ԱՄՀ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024