ԼՈԳԻՍՏԻԿ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երևանում «Ուրբան Լոգիստիկ Սերվիսիս» լոգիստիկ կենտրոնի բացումը

08.07.2015 17:48

ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երևանում «Ուրբան Լոգիստիկ Սերվիսիս» լոգիստիկ կենտրոնի բացումը

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանում բացվել է «Ուրբան լոգիստիկ Սերվիսիս» ժամանակակից, բարձրորակ ու բազմաֆունկցիոնալ լոգիստիկ կենտրոնը, որի ֆինանսավորումն իրականացրել է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ուրբան լոգիստիկ սերվիսիս»-ը Կովկասում նման կարգի խոշորագույն լոգիստիկ օպերատոր է և Հայաստանում 3PL ձևաչափի` A դասի միակ օպերատորը համաշխարհային չափանիշներին համապատասխան պահպանման պայմաններով ու ենթակառուցվածքներով, որն առաջարկում է մի շարք ծառայություններ` պահեստային տարածքի տրամադրում, ապրանքի պահպանում, փոխադրում և բեռնաթափում, փոխադրման և առաքման ռեգիստրի կառավարում, փաթեթավորում և մակնշում, մաքսային ձևակերպում, ապրանքի առաքում հաճախորդի կողմից նշված վայր և այլն:

«Հաշվի առնելով համալիրի կողմից տրամադրվող ծառայությունների բազմազանությունը` համալիրի հաճախորդները հայկական և միջազգային ընկերություններ են, որոնք տարբեր տեսակի բիզնես-գործունեություն են ծավալում»,– նշվում է հաղորդման մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երևանում «Ուրբան Լոգիստիկ Սերվիսիս» լոգիստիկ կենտրոնի բացումը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024