լոմբարդային վարկեր թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է շահավետ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիա

11.11.2016 16:24

ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է շահավետ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիա

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկում մեկնարկել է լոմբարդային վարկերի նոր ակցիա, որի շրջանակում ֆիզիկական անձանց տրամադրվում են արտոնյալ պայմաններ՝ ոսկու գրավով վարկ ստանալիս, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ակցիան իրականացվում է Երևան քաղաքում և ՀՀ մարզերում։ Անվանական տարեկան տոկոսադրույքը կազմում է սկսած 18.5% -ից՝  ՀՀ դրամով վարկի դեպքում, 13.5%-ից՝ ԱՄՆ դոլարով վարկի դեպքում (գյուղատնտեսների համար)։ Բացի այդ, վարկի գումարը մինչև 10% գերազանցում է գրավադրվող ոսկյա իրերի գնահատված արժեքը, վարկի առավելագույն գումարը կազմում է 3 մլն ՀՀ դրամ կամ 7 հազար ԱՄՆ դոլար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի լոմբարդային վարկերի հիմնական առավելություններն այն են, որ ոսկյա իրերի գնահատումը կատարվում է ՀՀ շուկայում գործող առավելագույն արժեքով՝ + 10%, վարկը ձևակերպվում է մի քանի րոպեների ընթացքում, վարկ ստանալու համար անհրաժեշտ է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ անձնագիր և սոցիալական քարտ, գործում է նաև դժբախտ պատահարներից ապահովագրության ձևակերպման հնարավորություն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկն իրականացնում է շահավետ պայմաններով լոմբարդային վարկերի տրամադրման ակցիա

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024