ԼՈՒԿԱՇԵՆԿՈ թեմյով բոլոր նորությունները

Լուկաշենկոն եվրոյի նման թղթադրամ է խոստացել

03.04.2014 13:49

Լուկաշենկոն եվրոյի նման թղթադրամ է խոստացել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բելառուսում ամեն ինչ պատրաստ է արժույթի փոփոխության համար, սակայն հարկավոր է սպասել հարմար պահի։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարանովիչիներում տեղի ունեցած «558–րդ ավիացիոն վերանորոգման գործարան» ԲԲԸ–ի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Կգա ժամանակը, և մենք կանենք դա։ Ես արդեն ձեզ ասել եմ, որ այդ արժույթը վաղուց ենք տպել, այն գեղեցիկ, է նման է եվրոյին», – ընդգծել է Լուկաշենկոն, հաղորդում է БЕЛТА–ն։ «Սակայն դրա համար (արժույթի փոփոխության) հարկավոր է պահ, ժամանակ, որպեսզի տնտեսությունը սկսի աշխատել, որպեսզի լինի որոշակի կայունություն», – ավելացրել է նա։ Լուկաշենկոյի խոսքերով` արժույթի փոփոխությունը զուտ տեխնիկական հարց է, սակայն դրան պետք է լրջորեն պատրաստվել։

Բելառուսի նախագահը նաև կոչ է արել քաղաքացիներին չվազել փոխանակողների մոտ, այլ ծախսել ազգային արժույթն անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար, հաղորդում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Լուկաշենկոն եվրոյի նման թղթադրամ է խոստացել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024