ԼՎԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ԿԲ-ն հերքում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման վերաբերյալ լուրը

04.11.2009 20:11

ԿԲ-ն հերքում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման վերաբերյալ լուրը

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հերքում է մամուլում հայտնված լուրն այն մասին, թե ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոնյաները փողեր են լվանում:

Կենտրոնական Բանկի՝ «Առկա» գործակալությանը տրամադրած տեղեկատվության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) հանդիսանալով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում լիազոր մարմինը, մշտապես իրականացրել և իրականացնում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և տեղաբաշխում:

ՖԴԿ-ն իր քառամյա գործունեության ընթացքում իրավապահ և վերահսկող մարմիններից, օրենքով սահմանված հաշվետվություն տրամադրող անձանցից, ինչպես նաև օտարերկրյա գործընկեր ֆինանսական հետախուզության մարմիններից, ի թիվս ստացված կասկածելի գործարքների վերաբերյալ ֆինանսական և իրավապահ բնույթի բազմաթիվ տեղեկությունների, տեղեկատվություն չի ստացել Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԿԲ-ն հերքում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից փողերի լվացման վերաբերյալ լուրը

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
26.04.2024