լրացուցիչ թողարկման բաժնետոմսեր թեմյով բոլոր նորությունները

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում 5.2 մլրդ դրամ է ներգրավել

21.04.2016 19:09

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում 5.2 մլրդ դրամ է ներգրավել

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/.  «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի (UNIB)` նախօրեին մեկնարկած տեղաբաշխման գործընթացն է ավարտվել  հինգշաբթի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

Բաժնետոմսերի գինը տեղաբաշխման ընթացքում կազմել է 230 ՀՀ դրամ: Տեղաբաշխման ներկայացված 22,704,347 հատ հասարակ անվանական բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են, որոնց դիմաց Բանկը ներգրավել է 5,2 մլրդ ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ն 2015թ.-ի դեկտեմբերի 18-24–ը ևս նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրել էր բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման հրապարակային տեղաբաշխում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում, որի ընթացքում տեղաբաշխվել էր 10,672,471 հատ հասարակ անվանական բաժնետոմս՝ 2,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ի լրացուցիչ թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքում 5.2 մլրդ դրամ է ներգրավել

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024