ԼՔՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ԶԼՄ. ԿԲ բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով

01.10.2015 13:58

ԶԼՄ. ԿԲ բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով

ՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ  բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը և գնում Ռոսիա բանկից Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Նրա պարտականությունները կանցնեն ԿԲ նախագահի տեղակալ Վասիլի Պոզդիշևին, գրում է «Վեդոմոստին»։

Դեպարտամենտի տնօրեն Ամիրյանցը նշանակվել է 2013 թվականի սեպտեմբերին, մինչ այդ նա մեկուկես տարուց ավել գլխավորել է վարկային կազմակերպությունների ֆինանսական առողջացման և գործունեության արտոնագրման դեպարտամենտը։ Ավելի վաղ Ամիրյանցը զբաղեցրել է նույն դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը, իսկ դրանից առաջ աշխատել է ԿԲ իրավաբանական դեպարտամենտում, հայտնում է banki.ru կայքը։

Ամիրյանցի ծանոթ պետական բանկիրներից մեկը, պատմել է թերթին, որ վերջին ժամանակներս Պոզդիշևը, ով համակարգում էր բանկային վերահսկման ուղղությունը, սկսել է ավելի քիչ հաշվի առնել նրա կարծիքը։ Վարկային կազմակերպությունների վերահսկման հարցերում նրանց հայացքները չեն համընկել։ ԿԲ–ում Պոզդիշևի դիրքն ամրապնդվել է, ԿԲ–ի նախագահ Էլվիրա Նաբիուլինան բարձր է գնահատում նրա կարծիքը, թերթին փոխանցում է ԿԲ վերահսկման բլոկին մոտ կանգնած աղբյուրը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԶԼՄ. ԿԲ բանկային հսկողության դեպարտամենտի ղեկավար Ռուբեն Ամիրյանցը լքում է պաշտոնը Պոզդիշևի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024