ԽԱՂՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկը ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է անցկացրել

21.06.2013 17:52

Անելիք Բանկը ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 21-ին «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների միջև դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է իրականացրել` նախատեսված 4 անձի համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն, խաղարկության ընթացքում ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի բոլոր քարտապանների տվյալները լցվել են թափանցիկ տարայի մեջ, որտեղից պատահականության սկզբունքով ընտրվել է  երջանիկ հաղթողը:

Խաղարկության արդյունքում ուղեգիրը շահել է Խորեն անունով քարտապանը, ում տեղում` լրատվամիջոցների և քարտապանների ներկայությամբ, հեռախոսազանգի միջոցով տեղեկացրել են շահելու մասին: Վերջինս 7 օր կանցկացնի իր հանգիստը ծովափնյա  Բաթումի քաղաքում իր 3 ընկերների հետ միասին: Ուղեգիրը տրամադրել է JASUTA Travel տուրիստական ընկերությունը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բլոգեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը ANELIK BANK BOOM ENERGY VISA Classic քարտի քարտապանների դեպի Սև ծով ուղեգրի խաղարկություն է անցկացրել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024