ԽԱՂ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բարեգործական խաղ է կազմակերպում Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ

29.09.2015 16:20

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բարեգործական խաղ է կազմակերպում Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլի Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի և Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների բարեգործական հանդիպումը կկայանա «Փյունիկ» ակումբի մարզադաշտում հոկտեմբերի 2-ին, ժամը 17:30-ին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի հավաքականի կազմում հանդես կգա Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկայեֆը, իսկ Հայաստանի լրագողների հավաքականի կազմում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, «Փյունիկ» ակումբի գործադիր տնօրեն Վարդան Մինասյանը:

Բարեգործական ֆուտբոլային հանդիպման ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի և Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը բարեգործական խաղ է կազմակերպում Յուրի Ջորկայեֆի մասնակցությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024