ԽՄԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բնակիչների 65 տոկոսից ավելին խնայողություններ ունի, սակայն միայն 6 տոկոսն է գումարը բանկերում պահում. ՀԲ հարցում

31.10.2013 17:34

Հայաստանի բնակիչների 65 տոկոսից ավելին խնայողություններ ունի, սակայն միայն 6 տոկոսն է գումարը բանկերում պահում. ՀԲ հարցում

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնակիչների մոտ 66 տոկոսն ունի խնայողություններ, սակայն նրանցից միայն 6 տոկոսն է նախընտրում պահել իրենց միջոցները բանկերում, ասել է ՀՀ ԿԲ սպառողների շահերի պաշտպանության բաժնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը` ներկայացնելով Համաշխարհային բանկի հարցումը։

«Այս ամենը մեզ առիթ է տալիս մտածելու այն մասին, որ այդ մարդիկ ի վիճակի չեն ստանալ ավելի մեծ եկամուտ գոյություն ունեցող միջոցներից», – ասել է նա հինգշաբթի լրագրողներին «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի եզրափակիչ միջոցառման ժամանակ, որն անցկացվում է հոկտեմբերի 1–31–ը Երևանում և հանրապետության մարզերում։

Ծրագրի նախաձեռնողներն են Հայաստանի Կենտրոնական բանկը, USAID «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, Դեպոզիտների երաշխավորման հիմնադրամը, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, Հայաստանի բանկերի միությունը, Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիան, NASDAQ OMX Armenia–ն, KfW գերմանական բանկը, Գերմանիայի միջազգային խնայբանկերի միջազգային փոխգործակցության հիմնադրամը (SBFIC)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի բնակիչների 65 տոկոսից ավելին խնայողություններ ունի, սակայն միայն 6 տոկոսն է գումարը բանկերում պահում. ՀԲ հարցում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024