Խնայողությունների միջազգային օր թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները

31.10.2017 12:27

ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով "Շահավետ" և "Պրոգրես" ավանդներ` 0.5% բարձրացված տոկոսադրույքով: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև "Աշնանային խնայողություններ" ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են մինչև 10% բարձրացրած տոկոսադրույքներ», – ասված է տարածած հաղորդագրությունում։

"Շահավետ" և "Պրոգրես" ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: Ավանդներ ձևակերպելիս բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ Master Card պլաստիկ քարտ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ–Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024