ԽՈՍՆԱԿ թեմյով բոլոր նորությունները

Բիբլոս Բանկը խորացնում է համագործակցությունը հայկական սփյուռքի հետ

15.04.2010 17:48

Բիբլոս Բանկը խորացնում է համագործակցությունը հայկական սփյուռքի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Լիբանանյան Բիբլոս Բանկն աշխատում է հայկական սփյուռքի հետ համագործակցության խորացման ուղղությամբ, հայտարարեց Բիբլոս Բանկ խմբի խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն դոկտոր Ֆրանսուա Բասիլը Բեյրութում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրան Լիբանան կատարած պաշտոնական այցի ժամանակ ուղեկցող պատվիրակության պատվին կազմակերպած ճաշկերույթի ընթացքում։

Բասիլն ընդգծեց, որ հայերը զգալի դեր ունեն Բիբլոս Բանկի խմբում և որպես բաժնետերեր, և որպես հաճախորդներ, ասվում է բանկից «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված մամուլի հաղորդագրությունում:

Ըստ նրա գնահատականի՝ Հայաստանի տնտեսությունը խոստումնալից է, տնտեսական աճի խթանման համար այն ունի բավական բնական և մարդկային զգալի ռեսուրսներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Բիբլոս Բանկը խորացնում է համագործակցությունը հայկական սփյուռքի հետ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024