ԽՈՐՀՐԴԱՆԻՇ թեմյով բոլոր նորությունները

Ռուսաստանի բանկը բնակչությանն առաջարկել է ռուբլու խորհրդանիշ ընտրել

05.11.2013 12:24

Ռուսաստանի բանկը բնակչությանն առաջարկել է ռուբլու խորհրդանիշ ընտրել

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի բանկն առաջարկել է բնակչությանը ռուբլու խորհրդանիշ ընտրել, եզրափակիչ փուլում հայտնվել է հինգ գրաֆիկական նշան։

ԱՄՆ դոլարի և ֆունտ ստեռլինգի նմանությամբ ռուսական ռուբլու խորհրդանիշ ներդնելու առաջարկներն արվել են դեռ 90–ականներին և ավելի հաճախ են սկսել հնչել եվրոյի հայտնվելուց հետո։ 2006 թվականին Կենտրոնական բանկի մասին օրենքում ներառվել է հոդված` ռուսական ռուբլին գրաֆիկական նշանի տեսքով հաստատելու մասին (ռուբլու խորհրդանիշ)։

«Ռուսաստանի բանկի աշխատանքային խումբը դիտարկել է ավելի քան հազարավոր դիմումներ քաղաքացիներից և կազմակերպություններից ռուբլու գրաֆիկական արտահայտման զանազան տարբերակների առաջարկություններով, ուսումնասիրել է ինտերնետ–հանրության գաղափարները»,– ասվում է բանկի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռուսաստանի բանկը բնակչությանն առաջարկել է ռուբլու խորհրդանիշ ընտրել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024