ծանուցում թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայություն

09.06.2017 15:26

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Վճարային քարտերի պատրաստ լինելու մասին Բանկի հաճախորդների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է SMS-ծանուցումների ծառայություն՝ նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի կարգավիճակի վերաբերյալ:

Բանկի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, տվյալ ծառայության շնորհիվ Բանկի հաճախորդները կարող են ստանալ տեղեկատվություն նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի պատրաստ լինելու և այն մասնաճյուղի մասին, որտեղ նրանք կարող են ստանալ քարտը:

Այն դեպքում, երբ SMS-ծանուցման ուղարկման պահից հաճախորդը չի մոտենում մասնաճյուղ և չի վերցնում քարտը, ապա Բանկն ուղարկում է կրկնակի SMS-հաղորդագրություն: SMS-ծանուցումների ծառայությունը տրամադրվում է անվճար:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայություն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024