ԿԱԹՆԱՄԹԵՐՔ թեմյով բոլոր նորությունները

Երևանի ամենաթանկ և ամենաէժան կաթնամթերքի գների վարկանիշը

11.04.2012 15:09

Երևանի ամենաթանկ և ամենաէժան կաթնամթերքի գների վարկանիշը
ԵՐԵՎԱՆ, 11  ապրիլի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ»  գործակալությունը սկսել է սպառողական ապրանքների գների վարկանիշների մշակում, որոնք կթարմացվեն ամեն ամիս:
Հայաստանի ապրանքային շուկաներում գների ձևավորման հետ կապված հարցերը ավելի արդիական են դառնում, և այս կարգի վերլուծությունը հայ սպառողների համար կարող է լավ կողմնորոշիչ դառնալ ապրանք ընտրելիս կամ սպառողական ծախսերը ծրագրելիս:
Այս վարկանիշն իրականացվում է սպառողների իրավունքների շահերից ելնելով և հասանելի ձևաչափով համակարգված և դասակարգված տեղեկատվություն տրամադրելու նպատակ ունի ապրանքի այն հատվածներում, որոնք սպառողների համար որոշիչ են  և իրացման տեսնակյունից մեծ պահանջարկ ունեն:
Վարկանիշներում կներկայացվեն Երևանի պարենային և ոչ պարենային շուկաների առանձին հատվածների և Հայաստանի մարզերի ամենաթանկ և ամենաէժան ապրանքատեսակները: Հետագայում նախատեսվում է մրցակցող ապրանքատեսակների սանդղակի ընդլայնում:Վարկանիշը կազմելու համար աղբյուր են հանդիսանում Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության վիճակագրական տվյալները:
«ԱՌԿԱ» գործակալության կողմից մշակված պարենային ապրանքների առաջին վարկանիշը ներկայացնում է Երևանի սպառողական շուկայի մարտ ամսվա ամենաթանկ և ամենաէժան կաթնամթերքները:
Վարկանիշից կարելի է հասկանալ, որ ամենաթանկ կաթնամթերքը կարագն էր, որի մեկ կիլոգրամի արժեքը մարտ ամսին 3820.9 դրամ է եղել:
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Անոնսներ, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկանիշներ, Տնտեսական | Comments Off on Երևանի ամենաթանկ և ամենաէժան կաթնամթերքի գների վարկանիշը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024