ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Հայաստանի կամերային երգչախմբի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի փառատոնին

10.11.2011 17:00

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Հայաստանի կամերային երգչախմբի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան բանկը հովանավորել է  Հայաստանի պետական կամերային երգչախմբին, ինչի շնորհիվ հայտնի կոլեկտիվը որպես պատվավոր հյուր ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգում անցկացված «Կոնսերվատորիաների միջազգային շաբաթ» XI փառատոնում, որն ամենահեղինակավոր երաժշտական ֆորումներից է, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 21-28-ն անցկացված լայնամասշտաբ երաժշտական ֆորումին մասնակցել են 22 բարձրագույն դպրոցներ Ռուսաստանից, Հայաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ֆինլանդիայից, Նորվեգիայից և Իսրայելից:

«ՎՏԲ-Հայաստան բանկն ավանդաբար աջակցում է բարձր արվեստին և նման կերպով քարոզում այն: Մենք իրավամբ հպարտ ենք, որ Հայաստանում ՎՏԲ ապրանքանիշի ներկայության հինգ տարվա ընթացքում աջակցել ենք այնպիսի հայտնի համույթների և կատարողների համերգների և հյուրախաղերի անցկացմանը, ինչպիսիք են՝ Մեծ թատրոնի բալետի թատերախումբը, «Մոսկվայի վիրտուոզներ» համույթը՝ մաեստրո Սպիվակովի ղեկավարությամբ, «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» մոսկովյան թատրոն-ստուդիան, լեգենդար կոմպոզիտոր Միշել Լեգրանը», - մեջբերում է մամուլի ծառայությունը ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովի խոսքերը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Հայաստանի կամերային երգչախմբի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգի փառատոնին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024