«Կանայք բիզնեսում» ծրագիր թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկը FMO բանկի հետ համատեղ կվարկավորի 100 կին ձեռներեցների «Կանայք բիզնեսում» ծրագրով

04.12.2018 16:36

Յունիբանկը FMO բանկի   հետ համատեղ կվարկավորի 100 կին ձեռներեցների «Կանայք բիզնեսում» ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կանանց ձեռներեցությանն աջակցելու նպատակով Յունիբանկը FMO բանկի հետ համատեղ իրականացնում է «Կանայք բիզնեսում» ծրագիրը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ծրագրի շրջանակում ընկերությունների կին սեփականատերերը կամ ղեկավարները կարող են մինչև 500 հազար ԱՄՆ դոլար գումարով և 10.5% տարեկան տոկոսադրույքով վարկ ստանալ: Ինչպես նշվում է հաղորդման մեջ, վարկը տրամադրվում է ԱՄՆ դոլարով` մինչև 60 ամիս ժամկետով:

«Կանայք բիզնեսում» ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է տարբեր ոլորտներում ներգրավված կին ձեռներեցներին` արտադրություն, առևտուր, տուրիզմ, սպասարկում (այդ թվում` տպագրություն և բժշկական սարքավորումներ) և այլն:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկը FMO բանկի հետ համատեղ կվարկավորի 100 կին ձեռներեցների «Կանայք բիզնեսում» ծրագրով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024