կանաչ թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի շնորհիվ շարունակվում է համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը

10.08.2018 15:52

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի շնորհիվ շարունակվում է համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Քասախ համայնքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի տրամադրված ֆինանսական միջոցներով տարեսկզբին ստեղծվեցին էներգաարդունավետ ենթակառուցվածքներ։ Իրականացվեց մանկապարտեզի և այլ համայնքային նշանակության շինությունների, համայնքի գիշերային լուսավորման ցանցի անցում մաքուր էներգիայի աղբյուրների, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կանաչ ենթակառուցվածքների ստեղծման շնորհիվ միայն Քասախ համայնքը տարեկան շրջակա միջավայր չի արտանետի շուրջ 105 տոննա CO₂ թունավոր գազ և յուրաքանչյուր տարի կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ», – նշված է տարածած հաղորդագրությունում։

Այս պահին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի տրամադրած ֆինանսական միջոցներով իրականացվում են 12 համայնքի մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր, բացի այս բանկը դիտարկում է ևս 30 համայնքի հայտեր։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի շնորհիվ շարունակվում է համայնքներում կանաչ ենթակառուցվածքների ստեղծման ծրագիրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024