կանխատեսումներ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ բանկերի կապիտալի տարեկան աճը 2016-2018 թթ.-ին կկազմի 22,7%. ԿԲ զեկույցը` բանկերի կանխատեսումների հիման վրա

24.08.2016 13:59

ՀՀ բանկերի կապիտալի տարեկան աճը 2016-2018 թթ.-ին կկազմի 22,7%. ԿԲ զեկույցը` բանկերի կանխատեսումների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2016-2018թթ.-ին ՀՀ բանկերի կապիտալը տարեկան կաճի միջինում 22,7%-ով` ընդհանուր առմամբ ավելանալով 79%-ով: Այպիսի տվյալներ են նշվում ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018 թթ.-ին» զեկույցում, որը կազմվել է հայկական բանկերի հեռանկարային զարգացման ծրագրերի հիման վրա:

Զեկույցի համաձայն, ՀՀ առևտրային բանկերը կանխատեսել են ընդհանուր պարտավորությունների միջին տարեկան 6,4 տոկոս աճ: Ընդ որում, կանխատեսվող երեք տարիների ընթացքում պարտավորությունները կավելանան 20,2 տոկոսով:

Կանխատեսման համաձայն, 2016-2018 թթ.-ին ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները կաճեն 27,2%-ով: Արդյունքում, նրանց տեսակարար կշիռն ընդհանուր պարտավորություններում կավելանա 3,54 տոկոսային կետով` 2015թ. վերջի 60,6%-ից 2018թ.-ին հասնելով 64,1%:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ բանկերի կապիտալի տարեկան աճը 2016-2018 թթ.-ին կկազմի 22,7%. ԿԲ զեկույցը` բանկերի կանխատեսումների հիման վրա

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024