կանխարգելիչ միջոցառումներ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ . ԿԲ

06.11.2018 17:46

Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ . ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ, ասվում է երեքշաբթի ԿԲ–ի հրապարակված հայտարարության մեջ։

ԱՄՆ–ն 2018 թ.–ի նոյեմբերի 5–ին ամբողջ ծավալով վերսկսել է պատժամիջոցների գործարկումն Իրանի նկատմամբ, որոնք չեղյալ էին հայտարարվել 2016 թ.–ին Իրանական միջուկային ծրագրով գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունման արդյունքում։ Պատժամիջոցների տակ էին հայտնվել նաև իրանական բանկերը, որոնցից մեկը` «Մելլաթ բանկը», ներկայացված է նաև Հայաստանում։

«Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության համաձայն օգոստոսի 6-ին և նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները», – նշվում է ՀՀ ԿԲ–ի հայտարարության մեջ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ . ԿԲ

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024