ԿԱՆԽԻԿԱՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Ռուսական բանկերը հունվարի 1–ից կարող են նվազեցնել կանխիկացման սահմանաչափը

22.10.2013 11:50

Ռուսական բանկերը հունվարի 1–ից կարող են նվազեցնել կանխիկացման սահմանաչափը

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի հունվարից բազմաթիվ բանկեր կարող են նվազեցնել կանխիկացման լիմիտները և սահմանափակել միջոցների փոխանցման օպերացիաների ծավալները։ Ինչպես հայտնում է Банки.ру–ն, վկայաբերելով Ռուսաստանի ռուսական բանկերի ասոցիացիայի (ՌՌԲԱ) ղեկավարներին, դա կապված է կանխիկ հաշվարկների սահմանափակման օրենքի ընդունման և «Ազգային վճարային համակարգի մասին» (ԱՎՀ) օրենքի 9–րդ հոդվածի` ուժի մեջ մտնելու հետ։

Այնպիսի քայլերը, ինչպիսին է կանխիկացման լիմիտի նվազեցումը և փոխանցվող միջոցների ծավալների սահմանափակումը, բանկերին պետք են խարդախությունների ռիսկերի նվազեցման և անօրինական կանխիկացման գործառույթներին խոչընդոտելու համար։ Այդպես է կարծում ՌՌԲԱ ղեկավարությունը։

«Բոլոր բանկերը կանխիկը հանելու լիմիտ են սահմանելու։ Դա հենց խարդախության կանխման ձև է` բանկերն իրավունք ունեն պաշտպանելու իրենց,– երկուշաբթի` հոկտեմբերի 21–ին, լրագրողների հետ զրույցում ՌՌԲԱ առաջին փոխնախագահ, «Բանկեր. Ֆինանսներ. Ներդրումներ» խորհրդատվական խմբի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Խանդրուևը։ – Բանկերն իրավունք ունեն դա անելու։ Բնականաբար, նախնական հայտարարության պայմանով` դա ամրագրելով պայմանագրերում, հաճախորդների սպասարկման կանոններում»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ռուսական բանկերը հունվարի 1–ից կարող են նվազեցնել կանխիկացման սահմանաչափը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«Idram»-ի հաճախորդներն այսուհետ կարող են կանխիկացնել էլեկտրոնային փողերը

28.06.2012 16:47

«Idram»-ի հաճախորդներն այսուհետ կարող են կանխիկացնել էլեկտրոնային փողերը

«Idram» ընկերությունը՝ Պրոմեթեյ բանկի և քարտային վճարումների միջազգային MasterCard International համակարգի հետ համատեղ, հինգշաբթի ներկայացրեց նոր վճարային Master Standard քարտը, որը թույլ է տալիս կանխիկացնել վիրտուալ հաշիվը «Idram» համակարգում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on «Idram»-ի հաճախորդներն այսուհետ կարող են կանխիկացնել էլեկտրոնային փողերը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024