ԿԱՆՈՆ թեմյով բոլոր նորությունները

Եվրախորհրդարանը խստացրել է վարկանիշային գործակալությունների աշխատանքային կանոնները

16.01.2013 20:46

Եվրախորհրդարանը խստացրել է վարկանիշային գործակալությունների աշխատանքային կանոնները

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովը չորեքշաբթի հաստատել է վարկանիշային գործակալությունների կարգավորումը խստացնող նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն 2014 թվականից, հայտնում է Банки.ру–ի սեփական թղթակիցը Բրյուսելում։

Փաստաթուղթը մեկ տարի քննարկվել է։ Արդյունքում պատգամավորները քվեարկել են փոխզիջումային տարբերակի օգտին, որն ուղղված է շահերի բախման կանխմանը, ֆիրմաների և ընկերությունների վստահության վրա վարկային վարկանիշների ազդեցության կրճատմանը։

Վերջին ժամանակներում վարկանիշային գործակալությունները հաճախ են քննադատության ենթարկվում` ֆինանսական գործիքներին բարձրացված գնահատականներ տալու համար։ Դա դարձել է 2007-2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը։ Վարկանիշների նվազումը եվրագոտու ինը երկրներում 2012 թվականի հունվարին հանգեցրեց շուկայական շահարկումների և եվրոյի արժեզրկման։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրախորհրդարանը խստացրել է վարկանիշային գործակալությունների աշխատանքային կանոնները

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024